ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը
Բացահայտված է գիշերային շատակերության պատճառը. news.am
Գիշերային շատակերության պատճառն այն է, որ գիշերը մեր ուղեղն ավելի վատ է վերահսկում քաղցի զգացումը եւ ավելի քիչ հաճույք է ստանում ուտելուց կամ ուտելիքի տեսարանից, քան առավոտը կամ ցերեկը, պարզել են իրենց հոդվածը Brain Imaging and Behavior ամսագրում հրատարակած նյարդաֆիզիոլոգները:
«Մենք շատ հաճախ շատակերությամբ ենք զբաղվում գիշերվա ընթացքում այն պատճառով, որ ուտելիքը մեզ պակաս համեղ է թվում օրվա այդ ժամին: Հավանաբար, մենք ավելի քիչ ենք հաճույք ստանում գիշերվա ընթացքում սնվելուց, ինչի պատճառով ավելի շատ ենք ուտում եւ մեզ բավարարված չենք զգում», - նշում է Թրեվիս Մասթերսոնը (Travis Masterson) Պրովոյի (ԱՄՆ) Բրիգամ Յանգի համալսարանից:
Մասթերսոնն ու նրա գործընկերները եկել են այս եզրակացության մի քանի հարյուր կամավորների հետեւելուց հետո, ովքեր զբաղված էին բավականաչափ տարօրինակ գործով՝ ամեն առավոտ կամ երեկո նրանք նկարներ էին դիտում, որոնց վրա տարբեր տեսակի մթերքներ էին պատկերված՝ ինչպես բարձր, այնպես էլ ցածր կալորիականությամբ:
Ինչպես բացատրում է Մասթերսոնը, ի սկզբանե նրա թիմը սպասում էր հետեւյալ պատկերին՝ շատ թույլ ռեակցիա նկարների նկատմամբ առավոտյան եւ ցերեկը, երբ մենք հիմնականում սնվում ենք, եւ շատ ուժեղ ռեակցիա երեկոյան:
Իրականում ստացվեց ճիշտ հակառակը: Ցերեկվա ընթացքում ուղեղի ռեակցիան շատ ավելի ուժեղ էր, քան երեկոյան եւ գիշերը, եւ այս օրինաչափությունը նույնն էր ինչպես բարձր, այնպես էլ ցածր կալորիականությամբ սնունդ պատկերող նկարներ դիտելու դեպքում:
Այս արդյունքը շատ զարմացրեց գիտնականներին, քանի որ նրանք սպասում էին, որ սնունդը շատ ավելի համեղ պետք է թվա գիշերվա ընթացքում, որովհետև ցերեկը զարգացած երկրների բնակիչները հիմնականում ավելի շատ են ուտում եւ ուտելիքը չպետք է նրանց շատ գրավիչ թվա:
Մյուս կողմից՝ նյարդաֆիզիոլոգի խոսքով, ուղեղի նմանատիպ ռեակցիան շատ լավ բացատրում է այն փաստը, թե ինչու են մարդիկ գիշերային շատակերությամբ զբաղվում. ուտելիքի ազդեցությամբ ուղեղում առաջ եկած ռեակցիան, ոչ այնքան սուր լինելով, ստիպում է ավելի շատ ուտել՝ բավարարվածություն զգալու համար:
07.05.2015 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ